ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1822 թ. սեպտեմբերի 16-ին ծնվել է Ծերենցը՝ հայ գրող, հրապարակախոս, բժիշկ եւ պատմավիպագիր։ Ծերենցը պատմական վեպերի, պատմվածքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Նրա առաջին վեպը՝ «Թորոս Լեւոնի»-ն (1877), պատկերում է Կիլիկիայի պատմական իրադարձությունները։ Քննադատելով հայ ֆեոդալների կենտրոնախույս ձգտումները՝ Թորոսը երկրի անկախության վերականգնման երաշխիքը տեսնում էր ժողովրդի միասնության եւ կենտրոնաձիգ իշխանության հաստատման մեջ։