«ՀայաստաW

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ռուսաստանն ու իսլամական աշխարհը


09:30, 30 Հուլիս, 2021
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տարբեր առիթներով ներկայացրել ենք, թե ինչպես Թուրքիան բավականին արդյունավետ կերպով կիրառում է «փափուկ ուժի» քաղաքականությունը իր ազդեցության ոլորտն ընդլայնելու եւ խորացնելու նպատակով։ Այդ ճանապարհն առավել լայնորեն է դրսեւորվում թյուրքական եւ իսլամական աշխարհում։
Այս օրերին (հուլիսի 28-30) Թաթարստանի Հանրապետությունում (ՌԴ) ընթանում է «Ռուսաստան - իսլամական աշխարհ. Կազանյան գագաթնաժողով 2021» 12-րդ միջազգային տնտեսական գագաթնաժողովը: Ի դեպ, Թուրքիան Թաթարստանի հիմնական արտաքին տնտեսական գործընկերներից է եւ տարածաշրջանի տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 2 միլիարդ դոլար։ Այսօր Թաթարստանում գործում են շուրջ 60 թուրքական ընկերություններ։ Գագաթնաժողովին ամենամեծ պատվիրակությամբ ներկայացել է Թուրքիան՝ ավելի քան 50 պատվիրակով, ինչը ցույց է տալիս այդ երկրի հետաքրքրվածությունը։
Թաթարստանն իր աշխարհագրական դիրքով յուրատեսակ կամուրջ է Ռուսաստանի եվրոպական եւ ասիական մասերի միջեւ, իսկ մայրաքաղաք Կազանը կրում է «Ռուսաստանի երրորդ մայրաքաղաքի» ոչ պաշտոնական անվանումը, թեպետ այդ տիտղոսի մասով ունի մրցակիցներ։ Թաթարստանի բնակչության կեսից ավելին իսլամադավան են, ինչը նույնպես կրոնական տեսանկյունից  թույլ է տալիս Թուրքիային օգտվելու «փափուկ ուժի» ընձեռած հնարավորություններից։ Միեւնույն ժամանակ, դա գործոն է, որի հետ ՌԴ կենտրոնական իշխանությունը չի կարող հաշվի չնստել»:
                               

Related Keywords

Russia , Armenia , Tatarstan , Turkey , Yerevan , , Islamic World , Islamic World Yerevan , Tatarstan Republic , Russia Islamic World , Turkey Tatarstan , Russia European , ரஷ்யா , ஆர்மீனியா , வான்கோழி , யெரவன் , இஸ்லாமிய உலகம் , ரஷ்யா இஸ்லாமிய உலகம் , ரஷ்யா ஐரோப்பிய ,

© 2025 Vimarsana