Ընդդիմու

Ընդդիմությունը կդիմի ՍԴ (տեսանյութ)


Ընդդիմությունը կդիմի ՍԴ (տեսանյութ)
Մեկնարկել է 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի երկրորդ նիստը: Նիստը վարում Է ԱԺ նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանը: Մինչ օրակարգին անցնելը, վարման կարգով ելույթ ունեցան ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները` հայտարարելով, որ երեկ ԱԺ նախագահի ընտրությունը տեղի է ունեցել Սահմանադրության խախտումով, քանզի իրենց կողմից առաջադրված թեկնածուները` Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը կալանքի տակ են և ներկա չեն եղել նիստին, ուստի իրենք այս հարցով դիմելու են Սահմանադրական դատարան:
«Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանն էլ վարման կարգով խոսք խնդրեց և դարձյալ հայտարարեց, որ միանում են «Հայաստան» դաշինքի նախաձեռնությանը` դիմելով ՍԴ:
Նրանց ելույթներից հետո Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց և անցավ օրակարգի մյուս հարցերի քննարկմանը` ասես ոչինչ էլ չի պատահել, և որևէ խնդիր չկա, որ ընդդիմությունը մտադիր է վիճարկել իր ընտրության հարցը ՍԴ-ում:

Related Keywords

Armenia , Allen Simonian , National Assembly , Constitutional Court , Alliance Arm , Session Run , Consolation Zakarian , ஆர்மீனியா , தேசிய சட்டசபை , அரசியலமைப்பு நீதிமன்றம் ,

© 2025 Vimarsana