Քաղաքական «Հայոց հայրենիք» կուսակցությունը ՍԴ հուլիսի 17-ի որոշումը կբողոքարկի Եվրադատարանում։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության հաղորդագրությունից։ Հայտարարության մեջ ասվում է․ Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։