Քաբուլի օդանավակայանից բոլոր առեւտրային չվերթերը դադարեցվել են
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաբուլի Համիդ Քարզայի անվան օդանավակայանից բոլոր առեւտրային չվերթերը դադարեցվել են: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին այդ մասին հայտնել Է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով օդանավակայանի հայտարարությունը: Այն նաեւ բովանդակում Է կոչ ամբոխ չստեղծելու օդանավակայանում: