vimarsana.com


Ապրիլի 24-ը Կատալոնիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր կհռչակվի
Բարսելոնայում տեղի ունեցող «MWC Barcelona» միջոցառմանը մասնակցության նպատակով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպել է Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բոռասի հետ։
Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Կատալոնիայի խորհրդարանի բարեկամական դիրքորոշումը և՛ Հայոց ցեղասպանության ճանաչման, և՛ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո ունեցած դիրքորոշման, կատարած հայտարարությունների համար։ Հայաստանի և Կատալոնիայի միջև համագործակցության զարգացման մեծ հնարավորություններ կան, որոնք իրացված չեն, և սա լավ հնարավորություն է այս ուղղությամբ նոր ակտիվ գործունեություն սկսելու։
Հայկ Չոբանյանը նաև շնորհակալություն է հայտնել Կատալոնիայի հայկական համայնքի նկատմամբ Կատալոնիայի իշխանությունների բարեկամական և աջակից վերաբերմունքի համար, հայտնել համայնքի ներկայացուցիչների ողջույնները։
Բոռասը հայտնել է, որ ս․թ․ մայիսի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն, որով Ադրբեջանի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։ Իսկ մայիսի 17-ին Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բոռասը և այլ խորհրդարանականներ հանդիպել են Կատալոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ ապրիլի 24-ը Կատալոնիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու հնարավորությունը, որն իրականացման ընթացքում է։

Related Keywords

Artsakh ,Azerbaijan General ,Azerbaijan ,Spain ,Armenia ,Barcelona ,Comunidad Autonoma De Cataluna ,Armenian , ,Catalonia Parliament ,E May Catalonia Parliament ,April Catalonia Armenian ,News Armenia ,Spain Reign ,Acting Arm Chobanian ,Artsakh War ,Arm Chobanian ,Catalonia Armenia ,May Catalonia ,அஜர்பைஜான் ,ஸ்பெயின் ,ஆர்மீனியா ,பார்சிலோனா ,காமுனிடட தன்னாட்சி டி கடலுள் ,ஆர்மீனியன் ,கட்டலோனியா பாராளுமன்றம் ,செய்தி ஆர்மீனியா ,

© 2025 Vimarsana

vimarsana.com © 2020. All Rights Reserved.