ԱՄՆ-ի հարվ&#

ԱՄՆ-ի հարվածը ոչնչացրել Է Իրաքում անօդաչուների արձակման հենակետը. NYT


10:16, 28 Հունիս, 2021
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի լույս 28-ի գիշերն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հարվածներն ուղղորդված Էին երկու թիրախների Սիրիայի տարածքում եւ մեկ թիրախի՝ Իրաքի տարածքում, ընդ որում վերջին դեպքում դա հենակետ Էր, որն օգտագործվում Էր ԱՄՆ-ի զինվորականների դեմ անօդաչուների արձաման գործողությունների համար: Այդ մասին հայտնել Է The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թերթը նշում Է, որ վերջին ամիսներին իրանամետ զինված խմբավորումներն Իրաքում սկսել են ակտիվորեն օգտագործել անօդաչուներ, որոնք ենթադրաբար ուղղորդվում են Թեհրանի կողմից: Դրանք կիրառվում են ամերիկացի զինվորական հրահանգիչների դեմ գրոհների համար, որոնց թվաքանակն Իրաքում կազմում Է շուրջ 2,5 հազար, ինչպես նաեւ Կենտրոնական հետախուզաան վարչության աշխատակիցների դեմ: Հարվածը նպատակաուղղված Էր զինյալներին այդ հնարավորությունից զրկելուն, թեեւ վարչակազմի՝ անունները չհայտնած ներկայացուցիչների խոսքով՝ Սպիտակ տանը հասկանում են, որ իրանամետ կազմավորումներին դա երկար ժամանակ չի կանգնեցնի: Մյուս երկու թիրախները Սիրիայի տարածքում օգտագործվում Էին, հիմնականում, որպես պահեստներ: Մարդիկ բոլոր երեք օբյեկտնեում, Սպիտակ տան գնահատումներով՝ չեն եղել: Հարվածի մասին որոշումն ընդունել Է Բայդենն ինքը:
Մինչ այդ նրան իրազեկել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը եւ ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլին: Հարվածներ հասցնելիս օգտագործվել են լազերային ուղղորդմամբ ռումբեր: Հարվածի տակ են ընկել երկու խմբավորումներ: Դրանք երկուսն Էլ մասնակից են եղել Իրաքում ամեիկացիների դեմ դրոնների օգտագործմամբ գորողություններին: Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտնել Է, որ Բայդենը կարգադրել Է հարվածներ հասցնել, որոնք իբր «անհրաժեշտ Էին» տարածաշրջանում ամերիկացի զինծառայողների համար «սպառնալիքի վերացման համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Related Keywords

Syria , Iraq , Yerevan , Armenia , Tehran , Iran , , A Central The Department , June Light , Newspaper Observes , General Millie , Them Both , சிரியா , இராக் , யெரவன் , ஆர்மீனியா , தெஹ்ரான் , இரண் , ஜநரல் மில்லி , அவர்களுக்கு இரண்டும் ,

© 2025 Vimarsana