vimarsana.com

Card image cap


Հալեպում բախումների հետեւանքով հայ երիտասարդ է զոհվել | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն
13:15, 10 Սեպտեմբեր, 2012
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում երեկ եւ այսօր իրավիճակը նախորդ օրերի համեմատ փոքր ինչ հանդարտվել է, թեեւ այսօր եւս կրակոցների ձայներ են լսվում: Այս մասին
«Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը: Նրա տեղեկացմամբ, Նոր գյուղի շրջանում տեղի ունեցած բախումների հետեւանքով նախօրեին զոհվել է հայազգի Վարդան Բյուրքլյանը: «Սիրիահայ շտապ օգնության» հանձնախումբը թեեւ շատ արագ օգնության է հասել` երիտասարդին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելով, այնուհանդերձ, նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Սեպետեմբերի 9-ին Նոր գյուղի շրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վնասվել են նաեւ տեղի հայերին պատկանող խանութներ, դրանցից մի քանիսն ամբողջովին քանդվել են: Ինչ վերաբերում է սեպտեմբերի 9-ի երեկոյան քաղաքային մարզադաշտի մոտակայքում տեղի ունեցած պայթյունին, ապա, մամլո խոսնակի փոխանցմամբ, տուժածների մեջ, բարեբախտաբար, հայեր չկան:
Ռեիսյանը նաեւ նշեց, որ կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով ջրամբար է վնասվել, որոշ թաղամասերում նաեւ դադարեցվել է էլեկտրականության մատակարարումը եւ ջրամատակարարումը: Պետական կայույցներն անմիջապես միջոցներ են ձեռնարկել վերականգնելու էլեկտրականությունն ու ջրամատակարարումը: Շարունակվող բախումների պատճառով վերականգնողական աշխատանքներվ արագ չեն ընթանքում: Իսկ տեղեկություններն այն մասին, որ ջուրը թունավորված է` Ռեիսյանը հերքում է եւ պնդում, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Հալեպում զգալիորեն բարձրացել են նաեւ առաջին անհրաժեշտության մթերքների գները:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է ավելի քան 20 հազար մարդ, այդ թվում` մեկ տասնյակից ավելի սիրիահայ:

Related Keywords

Syria , Aleppo , Lab , Armenia , Kiev , Ukraine General , Ukraine , Yerevan , Armenian , Armenians , , Aleppo National Primacy , Aleppo Tuesday , Aleppo National Primacy Press , New Village District , Press Speaker , சிரியா , அலெப்போ , ஆய்வகம் , ஆர்மீனியா , கியெவ் , உக்ரைன் , யெரவன் , ஆர்மீனியன் , ஆர்மீனியர்கள் , ப்ரெஸ் பேச்சாளர் ,

© 2024 Vimarsana

vimarsana.com © 2020. All Rights Reserved.