ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ուսումնասիրում Է Աֆղանստանից իր ներկայացուցչությունների փախչող նախկին տեղացի աշխատողներին ապաստանի տրամադրման հնարավորությունը, որոնք երկյուղ են կրում «Թալիբան» շարժման կողմից ռեպրեսիաներից: Օգոստոսի 12-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: