5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավում
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի լույս 16-ի գիշերը 5,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի հարավի Սամցխե Ջավախքի երկրամասի Նինոծմինդայի շրջանում: Այդ մասին ասված Է հանրապետության Սեյսմիկ դիտազննման ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Source: armenpress.am