ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օգոստոսի 14-ին այցելել է պատերազմից հետո սահմանային դարձած Սյունիքի մարզի Տեղ համայնք (Տեղի համայնքապետարան): Տեղ գյուղում հանդիպմանը մասնակցել են համայնքի Արավուս, Խոզնավար, Խնածախ և մի շարք այլ գյուղերի բնակիչներ: